ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10% նոր գլոբալ սակագին է սահմանել Գերագույն դատարանի կողմից չեղյալ հայտարարված մաքսատուրքերի փոխարեն՝ որոշումն անվանելով «սարսափելի»՝ առևտրային իր քաղաքականությունը մերժած դատավորներին որակելով «հիմարներ», հաղորդում է BBC-ն:
Նախագահը հրապարակել է նոր ծրագիրը, երբ դատավորներն օրենքից դուրս են համարել գլոբալ սակագների մեծ մասը, որոնք Սպիտակ տունը սահմանել էր 2025-ին: Դատարանը որոշել էր, որ ԱՄՆ նախագահը չարաշահել է լիազորությունները:
Թրամփն ասել է, որ կդիմի այլ մարմինների՝ իր սակագները խթանելու համար, որոնք, նրա պնդմամբ, իրենց հերթին, խթանում են ներդրումներն ու արտադրությունն ԱՄՆ-ում:
Թրամփը 2025 թվականի ապրիլին հայտարարել էր 185 երկրի մատակարարումների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին։ Հիմնական նվազագույն մաքսատուրքը՝ 10%, նախատեսվում էր գործարկել ապրիլի 5-ից, իսկ առանձին երկրների համար սահմանված անհատական դրույքաչափերը՝ ապրիլի 9-ից։ Թրամփը 90 օրով հետաձգել էր դրանց կիրառումը՝ այդ ընթացքում առևտրային բանակցություններ վարելու նպատակով։





































