Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակային արտահայտությունների, որոնցում նա աջակցություն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ, նշվում է ANCA-ի պաշտոնական X էջում արված հրապարակման մեջ։
Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Վենսը նշել էր, որ աջակցություն է հայտնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերջինիս թեկնածությանը։
Իր հայտարարության մեջ Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Թրամփի վարչակազմը չպետք է միջամտի Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պարտավոր է պահպանել այն չեզոքության սկզբունքը, որն ինքն է պահանջում այլ երկրներից իր ներքին քաղաքականության հարցերում։
Հայտարարության մեջ նաև նշվում է նաև, որ Փաշինյանը բախվում է երկրի ներսում աճող անվստահության և այս ֆոնին փնտրում է արտաքին աջակցություն։
Վենսը Հայաստան էր ժամանել երկօրյա այցով, որից հետո մեկնելու է Ադրբեջան։ Այցելության ընթացքում նա հանդիպումներ է անցկացնում տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ և քննարկում անվտանգության, երկկողմ համագործակցության և տարածաշրջանային կայունության հարցեր։






































