Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 0։3 հաշվով պարտվել է Խորվաթիային, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ազգային հավաքականը դուրս է մնացել Եվրոպայի առաջնությունից։ Նախքան խաղի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել հայկական թիմի հետ տեսազանգից և մեր ընտրանուն հաջողություն մաղթել։
Հայաստանի ընտրանին խմբային փուլում ունեցել էր 2 հաղթանակ, մեկ ոչ-ոքի և փլեյ-օֆֆ էր դուրս եկել առաջին տեղով։





































