Ադրբեջանն էլեկտրական սարքավորումների հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ այդ տեղեկությունների՝ բեռն ուղարկվել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության կողմից՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
2025 թվականի մայիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն միայն պետական աղբյուրներից Ուկրաինային տրամադրել է մոտ 40 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։




































