Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս», - նշել է նա:
Էկոնոմիկայի նախարարությունը հունվարի 19-ին հայտնել էր, որ Երևանը քննարկում է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով հեղուկ գազի ներկրման հարցը: Ադրբեջանը 2025 թվականին Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի ապրանք:






































