Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է ամերիկացի Ալեքս Միքելսենին և դուրս եկել Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երկրորդ շրջան։
Հանդիպումը տևել է 3 ժամ 55 րոպե և ավարտվել է 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) վարկանիշում Խաչանովը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը, Միքելսենը՝ 38-րդը։
Հաջորդ փուլում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 242-րդ ռակետ ամերիկացի Նիշեշ Բասավարեդդին։ Խաղը կկայանա հունվարի 22-ին։ Թենիսիստները նախկինում հանդիպել էին 2025 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) առաջին շրջանում, որտեղ հաղթել էր Խաչանովը։
Australian Open-ը մրցաշրջանի առաջին «Մեծ սաղավարտ» մրցաշարն է, որի հանդիպումները անցկացվում են Մելբուռնում։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 1-ին։ Գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիններն է։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 74,89 մլն դոլար։
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը աստղ կստանա «Փառքի ծառուղում», hայտնել է դրա ստեղծողն ու ադմինիստրատորը՝ Հոլիվուդի առևտրի...
Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը հունահռոմեական ոճի մայիս ամսվա ցուցանիշներով լավագույն ըմբիշ է ճանաչվել, հայտնել...
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է ճանաչվել միլանյան ակումբի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ,...
Պարի Սեն-Ժերմենի (ՊՍԺ)` Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում հաղթանակից հետո Ֆրանսիայում երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 219 մարդ է տուժել,...
Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը Real American Freestyle (RAF) 09 մրցաշարում հաղթել է ամերիկացի...
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հինգ խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակն ու...
Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, սպառնալիքներով փորձում է ձայներ ստանալ մարզում...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news