Թուրքիան և Ադրբեջանը գազի մատակարարման նոր համաձայնագիր են ստորագրել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարին։
Նրա խոսքով՝ 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման համաձայնագիրը նախատեսում է տարեկան 2,25 միլիարդ խորանարդ մետր մատակարարում 15 տարվա ընթացքում։ Պայմանագրի մեկնարկը նախատեսված է 2029 թվականին և ուժի մեջ կմնա մինչև 2040-ական թվականները։ Գազը Թուրքիա կմատակարարվի Կասպից ծովի «Աբշերոն» հանքավայրից՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։
Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման խորհրդի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9,798 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 3,5%-ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հոկտեմբերին Ադրբեջանից գազի մատակարարումները Թուրքիա մատակարարվող ընդհանուր ծավալում զբաղեցրել են երկրորդ տեղը (24,28%)։






































