• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 07:05
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանը միջազգային վարկանիշներում․ 2025 թվականի արդյունքները

Էքսկլյուզիվ, Հասարակություն, Տնտեսություն,
03 Հունվար 2026 10:30
ShareShareShare
Հայաստանը միջազգային վարկանիշներում․ 2025 թվականի արդյունքները
telegram

Հայաստանի դիրքը միջազգային ինդեքսներում 2025 թվականի վերջի դրությամբ թույլ է տալիս հասկանալ երկրի քաղաքական և տնտեսական զարգացման հիմնական միտումները, ազատությունների, մակարդակը, կոռուպցիայի և կյանքի որակի մակարդակ։ Armenia Today-ի խմբագրությունը վերլուծել է հիմնական գլոբալ վարկանիշները՝ պարզելու համար, թե ո՞ր ոլորտներում է Հայաստանը բարելավել իր դիրքերը, իսկ որտեղ դեռևս բախվում է համակարգային խնդիրների և հետ է մնում համաշխարհային ցուցանիշներից։

Ազատություններ և ժողովրդավարություն

Freedom House-ը 2025 թվականին Հայաստանը գնահատել է որպես «մասամբ ազատ»՝ ընդհանուր 100-ից 54 միավորով։ Ցուցիչը չի փոխվել 2024 թվականի համեմատ, ինչը վկայում է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում նկատելի առաջընթացի բացակայության մասին։ Մարդու իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները գնահատվել են համապատասխանաբար 23/40 և 31/60 միավոր։

Ըստ Economist Intelligence Unit-ի Ժողովրդավարության ինդեքսի՝ 2024 թվականի համար (հրապարակվել է 2025 թվականի փետրվարին), Հայաստանը դասակարգվում է որպես հիբրիդային ռեժիմ։ Երկիրն զբաղեցրել է 82-րդ տեղը 167 պետությունների շարքում՝ հավաքելով 5,35 միավոր։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ընտրական գործընթացի (7,92) և քաղաքական մասնակցության (6,11) ոլորտներում, մինչդեռ կառավարության գործառույթի (4,29) և քաղաքական մշակույթի (3,13) գնահատականները շարունակում են թույլ մնալ։ Քաղաքացիական ազատությունների մակարդակը կազմել է 5,29 միավոր։ Չնայած նախորդ տարվա համեմատ վարկանիշում երկու դիրքով բարձրացմանը՝ ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների որակի միջև անհամաչափությունը մատնանշում է շարունակվող ինստիտուցիոնալ խոցելիությունը։

Կոռուպցիայի ընկալման ինդեքս

Transparency International-ը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում՝ 2024 թվականի համար (արդյունքները հրապարակվել են 2025 թվականի սկզբին), Հայաստանին տրվել է 47 միավոր 100-ից և 63-րդ տեղը՝ 180 երկրների շարքում։ Սա բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից (43 միավոր), սակայն նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի արձանագրվել, ինչը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարում լճացման մասին։

Տնտեսական ազատությունների մակարդակ

Տնտեսական ազատությունն արտացոլում է այն աստիճանը, որով քաղաքացիներն ու բիզնեսը կարող են ինքնուրույն տնտեսական որոշումներ կայացնել (ձեռնարկատիրական գործունեություն վարել, ներդրումներ անել, առևտուր իրականացնել և տնօրինել սեփականությունը՝ պետության նվազագույն միջամտությամբ)։

Heritage Foundation-ի 2025 թվականի ինդեքսում Հայաստանն ստացել է 65,4 միավոր՝ զբաղեցնելով 57-րդ տեղը աշխարհում և 30-րդը՝ Եվրոպայի 44 երկրների շարքում։ Տնտեսությունը դասակարգվում է որպես «միջին ազատ», իսկ համախառն ցուցանիշն աճել է 0,5 միավորով։ Միևնույն ժամանակ՝ զեկույցում նշվում է դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրները և պահպանվող կոռուպցիոն ռիսկերը։

Մամուլի ազատության վիճակը

Reporters Without Borders կազմակերպության Մամուլի ազատության ինդեքսում 2025 թվականին Հայաստանն զբաղեցրել է 34-րդ տեղը 180 երկրների շարքում՝ ընդհանուր 73,96 միավորով՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով ինը հորիզոնականով։ Ամենաբարձր գնահատականները երկիրն ստացել է օրենսդրական միջավայրի և լրագրողների անվտանգության ցուցանիշներով, մինչդեռ տնտեսական և քաղաքական բաղադրիչները դեռևս թույլ են մնում։ Զեկույցում ընդգծվում է, որ չնայած առաջընթացին՝ մեդիա ոլորտը շարունակում է մնալ խիստ բևեռացված, մեդիասեփականությունը կենտրոնացած է մի քանի անձի ձեռքում, ոլորտում բացակայում են բավարար իրավական երաշխիքները, և դեռևս տեղի են ունենում լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր, որոնք միշտ չէ, որ ստանում են պատշաճ իրավական գնահատական։

Հայկական անձնագրի դիրքերը միջազգային վարկանիշներում

Passport Index-ում (Arton Capital) հայկական անձնագիրը 2025 թվականի շարժունակության ցուցանիշը (Mobility Score) 81 է։ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 33 երկիր, ևս 45 պետություն տրամադրում է վիզա ժամանելիս, 3 երկիր պահանջում է էլեկտրոնային թույլտվություն (eTA), իսկ 117 երկիր մեկնելու համար անհրաժեշտ է նախապես վիզա ձևակերպել։ «Անձնագրային» ընդհանուր վարկանիշում Հայաստանն զբաղեցնում է 61-րդ տեղը, ընդ որում՝ անձնագրի անհատական ուժը գնահատվում է 125-րդ տեղում, իսկ գլոբալ ծածկույթը կազմում է 41%։ Նախորդ տարվա համեմատ էական փոփոխություններ չեն արձանագրվել։

Մարդկային զարգացման մակարդակ և գենդերային հավասարություն

ՄԱԿ-ի Մարդկային զարգացման զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի մարդկային զարգացման ինդեքսը (HDI) 2023 թվականի համար կազմել է 0,811, ինչը համապատասխանում է 69-րդ տեղին՝ 193 երկրների շարքում և «բարձր զարգացման մակարդակ» կատեգորիային։

UNDP-ի տվյալներով՝ Գենդերային անհավասարության ինդեքսում (GII) 2025 թվականին Հայաստանն ստացել է 0,180 ցուցանիշ՝ զբաղեցնելով 49-րդ տեղը։ Մայրական մահացության մակարդակը գնահատվում է 27 դեպք՝ 100 հազար ծննդաբերության հաշվով, դեռահասների ծնելիությունը՝ 13,4՝ 15-19 տարեկան աղջիկների 1000-ի հաշվով, իսկ կանանց բաժինը խորհրդարանում կազմում է 35,5%։ Միջին կրթության ընդգրկվածության ցուցանիշները գրեթե հավասար են՝ 99,1% կանանց և 99,3% տղամարդկանց շրջանում, սակայն աշխատուժում կանանց մասնակցությունը շարունակում է մնալ ավելի ցածր՝ 61,6%՝ տղամարդկանց 76,8%-ի դիմաց։

Կյանքի որակ

Numbeo-ի 2025 թվականի կյանքի որակի վարկանիշում Հայաստանն զբաղեցրել է 60-րդ տեղն աշխարհում՝ մոտ 140 միավոր ցուցանիշով։ Երկրի առավելությունների թվում նշվում է բարենպաստ կլիման, իսկ հիմնական խնդիրներն են տնտեսական հնարավորությունների սահմանափակությունը և բնակարանների մատչելիությունը։ Նախորդ տարվա համեմատ ինդեքսն աճել է մոտ 17%-ով, ինչը վկայում է կյանքի պայմանների չափավոր բարելավման մասին։

Եզրակացություն

2025 թվականի միջազգային վարկանիշները ձևավորում են ոչ միանշանակ պատկեր։ Հայաստանը պահպանում է մասամբ ազատ պետության կարգավիճակը։ Միևնույն ժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի անկախության ամրապնդումը դանդաղում են, ինչն արտացոլվում է ինչպես կոռուպցիայի ընկալման ինդեքսում, այնպես էլ տնտեսական ազատությունների ցուցանիշներում։ Երկիրը կարողանում է պահպանել մարդկային զարգացման համեմատաբար բարձր մակարդակ, սակայն կայուն զարգացման համար անհրաժեշտ է ինստիտուտների ամրապնդում, կոռուպցիայի մակարդակի նվազեցում և քաղաքացիական ազատությունների ընդլայնում։

telegram
Tags: Арменияժողովրդավարությունինդեքսկյանքի որակկոռուպցիավարկանիշային աղյուսակ

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,75 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46

Load More
Xosum
  • Լուրեր
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում
Մշակույթ

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...

Read moreDetails
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины
Արցախ

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ