ՀՀ քաղաքացիների ավելի քան 54%-ը դրական է վերաբերվում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանին, իսկ գրեթե 27,1%-ը չի ճանաչում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները։
Ըստ հարցման՝ մասնակիցների 68%-ը դրական գնահատական է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, 50,5%-ը դրական վերաբերմունք է արտահայտել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:





































