Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայումս ներկայացնում է ԱՄՆ-ն, անդրադարձել է Freestyle Chess Grand Slam Final արագ շախմատի մրցաշարի իր հաղթանակին։
«Շատ ուրախ և հպարտ եմ, որ հաղթել եմ ու նվաճել այդ տիտղոսը Հարավային Աֆրիկայում։ Իմ ընտանիքն ու երկրպագուներն ինձ աջակցում էին: Շնորհակալություն բոլորին ինձ հավատալու համար»,- գրել է Արոնյանը։
Դեկտեմբերի 11-ին մրցաշարի եզրափակչում Արոնյանը 1։5-0։5 հաշվով հաղթել էր աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող նորվեգացի Մագնուս Կարլսենին։






































