Վերաքննիչ դատարանին ներկայացրած դիրքորոշումները հերքում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու իրավական հնարավորությունը, Մարդու իրավունքների օրը՝ դեկտեմբերի 10-ին, հայտարարել է գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Ազգային բարերարը հունիսի 18-ից ակնհայտ ապօրինի կալանավորված է: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի կողմից գրավոր ընթացակարգով քննության են առնվում մեր կողմից ներկայացված բողոքները, և հենց այսօր լրանում է գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետը, իսկ դեկտեմբերի 11-ին դատարանի կողմից պետք է կայացվի դատական ակտը»,- նշել է փաստաբանը։
Վարդևանյանի խոսքով՝ անհերքելի փաստ է, որ իր պաշտպանյալը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման։
«Այս ամբողջ ժամանակահատվածում Կարապետյանը զրկված է նույնիսկ արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից»,- հավելել է նա։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Կարդացեք նաև՝





































