Ամանորի գիշերը Երևանում մեծ ծավալի տեղումներ են սպասվում, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ տեխնիկան և հերթապահները պետք է պատրաստ լինեն, որ քաղաքն անցանելի մնա։
«Երկրորդային որոշ փողոցների բարձրադիր հատվածներում դեռ խնդիրներ կան։ Ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում շատ հաճախ աղն ու ավազը չեն օգնում, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պլանավորել որոշակի գործողություններ»,- հավելել է քաղաքապետը։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ վերջին 2 օրերին ձյան տեղումների պատճառով մայրաքաղաքի փողոցներում խնդիրներ և խցանումներ չեն գրանցվել։ Նա ընդգծել է, որ ձնամաքրման աշխատանքներն սկսվել են ժամանակին։
«Ամբողջ գիշեր աշխատանքները վերահսկվել են տեղում, աշխատանքներին ներկա էին վարչական շրջանների ղեկավարները»,- տեղեկացրել է Արեյանը։
























