Լիբանանում ավելի քան 1,2 միլիոն մարդ կբախվի սուր սովի՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմի հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի աջակցությամբ պատրաստված զեկույցում, հաղորդում է Aljazeera-ն:
Բնակչության գրեթե յուրաքանչյուր չորրորդի մոտ կլինի պարենային անապահովության ճգնաժամային կամ ավելի ծանր մակարդակների սով՝ ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում, նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի և Լիբանանի գյուղատնտեսության նախարարության համատեղ հայտարարությունում։
Հայտարարության համաձայն՝ սա «էական վատթարացում» է՝ համեմատած մարտին պատերազմի սկսվելուց առաջ ընկած ժամանակահատվածի հետ, երբ «մոտ 874 000 մարդ, այսինքն՝ բնակչության մոտ 17%-ը, արդեն իսկ բախվում էր սուր պարենային անապահովության»։
«Վատթարացումը պայմանավորված է հակամարտությամբ, տեղահանությամբ և տնտեսական ճնշումներով»,- նշված է հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին:


























