Եվրամիությունը Ուկրաինայից պահանջում է իրականացնել հարկային փոփոխություններ, հակառակ դեպքում՝ համայնքը կսահմանի ավելի խիստ պայմաններ՝ Կիևին 90 միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու համար, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ ԵՄ-ի՝ Ուկրաինան պետք է ԱԱՀ-ն բարձրացնի մինչև 20% արտոնյալ համակարգով գործող և տարեկան 77 400 եվրոյից ավելի եկամուտ ունեցող ընկերությունների համար: Գործակալությունը նշել է, որ այս բարեփոխումը լարվածություն կառաջացնի ուկրաինական հասարակության մեջ:
Ուկրաինան նմանատիպ ճնշում է կրում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից՝ Կիևին առանձին վարկային ծրագրի շրջանակներում ավելի քան 8 միլիարդ դոլար հատկացնելու համար: Ուկրաինայի հիմնական դոնոր երկրների ֆինանսների նախարարությունները կարծում են, որ պատերազմական ժամանակաշրջանում բիզնեսների համար հարկային արտոնություններն «սպառում են բյուջեն, խաթարում մրցակցությունը և նպաստում են լայնածավալ ստվերային տնտեսության պահպանմանը»:
Ապրիլի 22-ին Հունգարիայի և Սլովակիայի վետոները հանելուց հետո ԵՄ դեսպանները հաստատել էին Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը:




































