Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին տեղեկացրել է, որ Արաղչիի այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի 27-ին։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարի երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
























