Տարածաշրջանում հակամարտության ընթացքում Իրանի զինված ուժերն Արաբական ծոցի երկրների տարբեր թիրախների ուղղությամբ արձակել են ավելի քան 4900 տարբեր տեսակի հրթիռներ և անօդաչու թռչող սարք, իսկ Իսրայելի վրա՝ 850 հրթիռ և անօդաչու թռչող սարք, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալությունը հղում է անում Al Hadath հեռուստաալիքի, ըստ որի՝ հակամարտության սկզբից ի վեր «Իրանը ծոցի երկրների վրա արձակել է 4911 հրթիռ և անօդաչու թռչող սարք, իսկ Իսրայելի վրա՝ 850 հրթիռ և անօդաչու թռչող սարք»։
Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ իրանական ուժերը 1119 հրթիռով թիրախավորել են հարևան պետություններում գտնվող թիրախները, իսկ Իսրայելի տարածքում՝ 300 հրթիռ։
Մարտի 21-ի երեկոյան Իսրայելը հայտնել է, որ ավելի քան 40 մարդ վիրավորվել է Դիմոնա քաղաքի բնակելի թաղամասի վրա հրթիռի հարվածից։ Նշվում է, որ տուժածների թվում է տասը տարեկան տղա երեխա, որը գտնվում է ծանր վիճակում է։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:





































