Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա», հայտնել է սերբական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թիկնիզյանը թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր և ստացել 71 համարի մարզաշապիկը։ Նա կխաղա ձախ պաշտպանի դիրքում։
Թիկնիզյանի խոսքով՝ պատրաստվում է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցել «Ցրվենա Զվեզդայի» կազմում, քանի որ ակումբը ներկայացնում է Սերբիան եվրոպական մրցաշարերում։
2025/26 մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդան» իր ելույթները կսկսի Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլից։ 2023 թվականի մարտից Թիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում անցկացրել է 22 խաղ։ 2021 թվականից հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում»՝ մասնակցելով 122 հանդիպման, խփելով 16 գոլ և կատարելով 17 գոլային փոխանցում։ Իր կարիերայի ընթացքում նա նաև 8 խաղ է անցկացրել Եվրոպա լիգայում, իսկ 2018/19 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի հետ նվաճել է Ռուսաստանի սուպերգավաթը։