Ռուսաստանի Կալինինգրադի մարզը ներկայացնող հայ ըմբիշ Արսեն Բալայանը Ռուսաստանի մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթող է դարձել, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
79 կգ քաշային Բալայանը 4։1 հաշվով հաղթել է Օրենբուրգը ներկայացնող Աբդուլ Քերիմ Աբդուլաևին։
Բալայանն այս հաղթանակով հոկտեմբերի 21-27-ն ալբանական Տիրանայում կայանալիք Մ-23 աշխարհի առաջնության ուղեգրի է արժանացել, հավելել են ֆեդերացիայից։






































