• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 21:32
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

2025-ի լավագույն հայկական կինոնախագծերը․ Armenia Today-ի ընտրանին

Հասարակություն, Մշակույթ,
01 Հունվար 2026 21:15
ShareShareShare
2025-ի լավագույն հայկական կինոնախագծերը․ Armenia Today-ի ընտրանին
telegram

2025 թվականը հայկական կինեմատոգրաֆիայի համար արդյունավոր տարի էր․ այն նշանավորվել է բազմաժանր ու ազդեցիկ նախագծերի ստեղծմամբ։ Armenia Today-ի ընտրանիում ներառված են նախորդ տարվա ֆիլմեր, որոնք առանձնացել են իրենց ուժեղ սյուժեներով, դերասանական կազմով և ժանրային նոր մոտեցումներով։

Կենսագրական դրամաներից ու պատմական թեմաներով ֆիլմերից մինչև քրեական կատակերգություններ ու հոգեբանական պատմություններ․ հայկական կինոն շարունակում է զարգանալ և զարմացնել հանդիսատեսին որակյալ աշխատանքներով։

«Թանկարժեք տղաները» (2025, ռեժիսոր՝ Արշո Հարությունյան, դրամատիկ կատակերգություն)

Թանկարժեք Տղաները - Թրեյլեր | Precious Boys - Official Trailer //NEW 2025//

Հարությունյանի ֆիլմը պատմում է 17 տարի առաջ տեղի ունեցած խառնաշփոթի մասին, որի արդյունքում տեղերով փոխել էին երկու նորածնի։ Չիմանալով այդ մասին՝ ծնողները մեծացնում են նրանց՝ որպես իրենց որդիների։

Տղաներից մեկը մեծանում է հաջողակ բիզնեսմեն Բաբկեն Դարբինյանի ընտանիքում։ Մյուս տղայի «հայրը»՝ Մովսես Դարբինյանը կամ Մոսոն, Բաբկենի հակապատկերն է։ Իր արկածախնդրության և անպատասխանատվության պատճառով նա կուտակել է մեծ պարտքեր և իր ընտանիքը հասցրել ծայրահեղ աղքատության։

Մոսոն անսպասելիորեն իմանում է, որ Ավետն իր կենսաբանական որդին չէ։ Բացահայտվում է 17 տարվա վաղեմության շփոթությունը։

«Բարի մարդիկ» (2025, ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենց, դրամա)

Բարի մարդիկ

Ֆիլմը ծավալվում է ամերիկյան փոքրիկ գյուղում, որտեղ ընկերները շարունակում են ապրել անցյալի պարզ բարությամբ։ Չհարմարվելով պատերազմներին, մարդկակին ստորությանը և ժամանակի դաժան փոփոխություններին՝ նրանք շարունակում են հավատալ մարդկային ջերմությանը, անկեղծ ժպիտներին ու սիրո ուժին։

Ֆիլմը խորապես հուզիչ և մաքուր պատմություն է՝ մարդկային արժեքների, ջերմության և փոքրիկ, բայց նշանակալի բարությունների մասին, որոնք դեռ փրկում են աշխարհը։

«Mallորվածը» (2025, ռեժիսոր Գոռ Կիրակոսյան, կատակերգություն)

«Mallորվածը» Official Trailer

Նոր տարվա գիշերն առևտրի կենտրոն թալանել պատրաստվող գողերի խումբը բախվում է անսպասելի խոչընդոտի՝ 11-ամյա Արամին, որը պատահաբար մնացել է ներսում։

Գլխավոր դերերում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը և Լեո Մկրտչյանը:

«Mallորվածը» պատմություն է այն մասին, թե ինչպես պատահականությունները կարող են շրջել նույնիսկ ամենաբարդ պլանները՝ ստեղծելով զավեշտալի և երբեմն անհեթեթ իրավիճակներ:

«ՍՅՈւ» (2025, ռեժիսոր Հրանտ Աբովյան, դրամա)

Սյուժեի կենտրոնում Սյուզիի և Դավիթի ընտանիքն է, որը բախվում է ծանր կորստի․ նրանց փոքրիկ երեխան խեղդվում է անտառի լճակում։ Սակայն այս ողբերգությունը երիտասարդ ընտանիքի միակ փորձությունը չէ․ ժամանակի ընթացքում բացահայտվում են երկար տարիներ թաքուն մնացած գաղտնիքներ, որոնք ավելի են խճճում հարաբերությունները։

Գլխավոր դերերում հանդես են եկել Սյուզի Ադամյանը, Սիսիան Սեպանյանը, Բաբկեն Շահբազյանը, Անուշ Առաքելյանը, Գոռ Գրիգորյանը, Ռոզի Ավետիսովան և Արմեն Կուշքյանը։ Ֆիլմն անդրադառնում է մարդկային կապերի բարդությանը, կորստի վերապրումին և այն ազդեցությանը, որ կարող են ունենալ երկար թաքցված գաղտնիքները։

«Սյու» ֆիլմը խորքային դրամա է ցավի, կորստի և անձնական ողբերգությունների հաղթահարման դժվարությունների մասին՝ այն պահին, երբ տարիներով լռեցված ճշմարտություններն սկսում են դուրս գալ ջրի երես։

«Վագգեն․ Վերջին Սպարապետը» (2025, Genetic Production, կենսագրական դրամա)

«Վազգեն․ Վերջին Սպարապետը» Official Trailer

Ֆիլմը նվիրված է Հայաստանի ազգային հերոս, ռազմական հրամանատար և պետական գործիչ Վազգեն Սարգսյանին։ Այն ներկայացնում է նրա կյանքը՝ մանկությունից մինչև ողբերգական մահ, որը վրա էր հասել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։

Սյուժեի կարևոր հատվածը վերաբերում է Արցախյան պատերազմին, որն սկսվել էր 1980-ականների վերջում և շարունակվել 1990-ականների սկզբին։ Ֆիլմն անդրադառնում է Սարգսյանի դերին այդ պատմական իրադարձությունների ընթացքում։

Գլխավոր դերերում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոբերտ Հակոբյանը, Արթուշ Բաղդասարյանը, Արևիկ Հակոբյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արսեն Լևոնյանը և Ժորա Մարտիրոսյանը։ Ֆիլմը խորքային ու ողբերգական դրամա է մարդու մասին, ով ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի անկախության պայքարին և դաժանորեն սպանվել իր քաղաքական գործունեության գագաթնակետին։

«Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմը պատմություն է հերոսության, քաջության և XX դարի ամենանշանակալի հայ առաջնորդներից մեկի դրամատիկ ճակատագրի մասին։

«Գողություն հայկական ձևով» (2025, ռեժիսոր Դավիթ Գրիգորյան, կատակերգական մարտաֆիլմ)

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ - The Armenian Job | Official Trailer 2025 | 4K

Սյուժեի կենտրոնում մի խումբ ընկերներ են, ովքեր իրենց վերջին առաքելությունն են կատարում Հնդկաստանում՝ հույս ունենալով վերջ տալ հանցավոր կյանքին և նոր կյանք սկսել:

Սակայն անսպասելի իրադարձություններն ստիպում են նրանց վերադառնալ իրենց նախկին գործերին և ավարտել ևս մեկ բարդ առաջադրանք, բայց արդեն Երևանի կենտրոնում։

Ֆիլմը լի է դինամիկ հետապնդումներով, վտանգներով և հետաքրքրաշարժ արկածներով, ինչպես նաև սյուժեի անսպասելի շրջադարձերով և զարմանալի հայտնագործություններով: Գլխավոր դերերում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Արսեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը, Ջեդի Գիլը և Սամիր Մալհոտրան:

Ֆիլմը հուզիչ և զվարճալի պատմություն է այն մասին, թե ինչպես են մի խումբ համարձակ և հնարամիտ մարդիկ ներգրավում քրեական արկածների մեջ, որոնք փոխում են նրանց կյանքը և հանգեցնում անսպասելի արդյունքների:

telegram
Tags: Armenia Today-ի ընտրանինАрменияկինոնախագծերՀայաստանֆիլմեր

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30

Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Load More
Xosum
  • Լուրեր
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ
Պատահար

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56

Հուլիսի 19-ին Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել, հայտնել է...

Read moreDetails
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине
Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37

Հայաստանի հավաքականը Տալինում՝ հուլիսի 20-26-ը կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հրաձգության ֆեդերացիան։ Մրցաշարին կմասնակցեն 17 երկրի շուրջ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ