Երևանի մի շարք հասցեներում կգործի 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմ, տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր»-ի հրապարակած ժամանակացույցից։
Սահմանափակումները կազդեն մայրաքաղաքի 12 վարչական շրջանի բազմաթիվ հասցեների վրա։
Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուր կմատակարարվի ժամը 7:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ)։ Գիշերային ժամերին ջրամատակարարումը կդադարեցվի։
Տարվա մնացած ժամանակահատվածում՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, ջուրը կմատակարարվի շուրջօրյա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025 թվականի ամռանն Armenia Today-ին մեկնաբանել էր Երևանում ջրամատակարարման, ջրի հետ կապված բնակիչների ահազանգերը և վստահեցրել, որ կառավարությունում զբաղվում են այդ հարցով։ Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, սակայն, խուսափել էր պատասխանել Armenia Today-ի՝ ընկերության հնարավոր պետականացման մասին հարցին։




































