Արցախից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք սեպտեմբերից կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարից, հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Նշվում է, որ ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են ծառայության ավելի քան 40 հասցեներում․ մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Հուլիսի 1-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի ՀՀ քաղաքացիություն է շնորհվել:
Կարդացեք նաև՝

























