Ապրիլի 23-ին ՀՅԴ կուսակցության երիտասարդական թևի կողմից Երևանում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ավանդաբար կազմակերպվող ջահերով երթի մասնակիցները դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի պաստառներ էին պարզել Արցախի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անվանումներով
Նրանք ջահակիրների հետ երթով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդ։
Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն այրել էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Կարդացեք նաև`
Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի
Դիվանագիտության և հիշողության միջև. ինչպե՞ս է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը