Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը, գրում է «Արմենպրես»-ը։
Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
Ապրիլի 25-ին Լենցովը փոխարինել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում։ Վոլկովը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հրամանատար է նշանակվել 2022 թվականի հունվարին։
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի գործով կա երկու ձերբակալված, հայտնում է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ զինծառայողին...






































