«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը կազմել է քաղաքական ուժի նախընտրական վերջնական ցուցակը, որը հրապարակվել էր երեկ՝ ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած համագումարի ժամանակ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի՝ տնային կալանքի տակ գտնվող գործարարը, ում դատարանը թույլատրել էր հանդիպումներ ունենալ, օրերս զրուցել է ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ։
Այդ հանդիպումը յուրօրինակ ստուգարք էր 36 թեկնածուի համար, որից հետո Կարապետյանը որոշակի խմբագրումներ և տեղերի փոփոխություններ է կատարել ցուցակում, հավելել է թերթը։
Նախկինում հրապարակված 36 թեկնածուները միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էին։ Նախօրեից ցուցակը համալրվել էր նաև դաշինքի մաս կազմող մյուս քաղաքական ուժերի անդամներով։
Հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 17-ին որոշ մեղմացումներով 3 ամսով երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը։






































