Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները քննարկել են կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։
Նշվում է, որ կողմերն անդրադարձ են կատարել դիվանագիտական ծառայության կազմակերպմանը, կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձին։
Կառավարությունը մարտի 5-ի նիստում հավանություն էր տվել Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։
Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել է մոտ 50 փաստաթուղթ, այդ թվում՝ Բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը։

























