Թբիլիսիում զանգվածային հանրահավաք է տեղի ունեցել՝ ի նշանավորումն ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու Վրաստանի կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի տարելիցի, հայտնում է Sputnik Грузия-ն։
Ցուցարարները երթով շարժվել են դեպի խորհրդարան՝ «Մինչև վերջ» կարգախոսով:
Բողոքի ցույցերն սկսվել էին վարչապետ Իրակլի Կոբախիձեի 2024 թվականի նոյեմբերի 28-ի այն հայտարարությունից հետո, որ կառավարությունը մինչև 2028 թվականը չի բարձրացնի ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսման հարցը:

























