Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգյսանը խորհրդակցություն է հրավիրել և զանգվածային ազատումներով սպառնացել ենթականերին, այդ թվում՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ նա հրահանգել է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել նման հանցագործությունները բացառելու ուղղությամբ։
Ղազարյանի մտերիմների շրջանակից լրատվականին հայտնել են, որ այն շրջանում, երբ ոստիկանապետն արձակուրդում է գտնվել, նախարարը մարզային ոստիկանապետեր է փոխել՝ առանց հաշվի առնելու ոստիկանապետի կարծիքը։
«Կադրային քաղաքականությունը որոշողն ու իրականացնողը նախարարն է, բայց առնվազն տարօրինակ է, որ ոստիկանապետի ենթականերին նշանակում-ազատում է՝ առանց նրա հետ խորհրդակցելու»,- նկատել է թերթը։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր:




































