Դատարանը բլոգեր Արեգ Շչեպիխինին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ ծայրահեղականություն և ատելություն հրահրելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վճռի համաձայն՝ դատարանը որոշել է Շչեպիխինին դատապարտել հինգ տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում»,- հայտնել են դատարանում:
Մոսկվայի դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դատարանը նրան նաև զրկել է էլեկտրոնային կամ տեղեկատվական, հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ ինտերնետի հետ կապված գործունեությունից՝ երկու տարի վեց ամիս ժամկետով:
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չէր առևանգվել, այլ «ձերբակալվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։
Հունիսի 4-ին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել միջադեպի կապակցությամբ։ Գործով 6 անձ էր ձերբակալվել։ Շչեպիխինին մեղադրանք էր առաջադրվել ազգային ատելության հրահրման հոդվածով: Հունիսի 6-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել էր նրան:


























