Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով
արդարացվել է 72-ամյա Ալբերտ Առստամյանին։
Քրեական գործը քննել է դատավոր Արման Հովհաննիսյանը, որը հայտարարել է, թե Առստամյանին մեղսագրվող ՔՕ 297-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հանցակազմն ապացուցված չէ։ Արդարացման վճռին հետևող լրացուցիչ դատալսումը նշանակվել է մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին։
Օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն
այցելել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 71-ամյա Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տղամարդուն։ ՔԿ-ն նրա դեմ քրեական վարույթ էր հարուցել ՔՕ 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով, որով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարի է։
Օգոստոսի 25-ին «Փաստինֆոն»-ն
հայտնել էր Առստամյանի ազատ արձակման մասին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 71-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։