Կոնկրետ այդ փաստին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ, առավել ևս առերևույթ որևէ պետական մարմնի գործողության հետ կապված հարց բարձրացված չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին համացանցում հայտնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճիռը։
Նշվում է, որ դատավճիռը հրապարակվել է 1979 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սոցիալիստական Հանրապետության հայկական ԱԱՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատավոր Ա. Սարգսյանի նախագահությամբ: Դատավճռով՝ Գագիկ Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել հանցագործության կատարման համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման. նա պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում:
ՀՀ ՄԻՊ կարծիքով՝ ճիշտ չէ կոնկրետայս դեպքին իր կողմից գնահատակ տալը։
«Ես առհասարակ կարող եմ ասել, որ ընդհանրապես կարևոր է ցանկացած մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը և նման արժեքները: Քաղաքականությունը իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս՝ իր սկզբունքները, բայց կոնկրետ այդ դեպքին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ»,-ասաց նա:





































