Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատասխանները Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախից տեղահանված հայերին, հայ գերիների ճակատագրին և նրանց ազատ արձակմանը, հայկական կրոնական և մշակութային ժառանգությանը, մարդու իրավունքներին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում և մարդու իրավունքներին Ադրբեջանում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն Ֆրանսիան մեղադրել է չեզոքություն չպահելու և Հայաստանին զինելու մեջ։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան «Հարավային Կովկասում խաղաղությունը խթանելու փոխարեն շարունակում է հետապնդել հնացած և միակողմանի քաղաքական մոտեցումներ»։
2025 թվականի հաունվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջել էր վերջ դնել այն քայլերին, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանը։






































