Գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության ենթարկվելու մասին ահղորդում է ներկայացրել, գրել է «Փաստինֆոն»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ ՆԳՆ-ից, սակայն, կայքին չեն մեկնաբանել լուրը՝ առաջարկելով դիմել Ռոտենբերգին։
Ռոտենբերգը ՌԴ միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է։ Նրա և Արզաքանցյանի ամուսնության մասին պաշտոնապես հայտնի էր դարձել 2020 թվականին։ 2026-ի ապրիլին ԶԼՄ-ները գրել էին, որ նրանք մտադիր են ամուսնալուծվել։





































