• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 18:02
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՄԻՊ-ը՝ բանակում մահվան դեպքերի, գերիների ու անհետ կորածների, «Սուրմալու»-ի տուժածների իրավունքների մասին

Հարցազրույց,
30 Օգոստոս 2022 20:00
ShareShareShare
telegram

«Խոսենք կարևորի մասին» ծրագրի հյուրն է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց Հայաստանում մարդու իրավունքների տեսանկյունից առկա իրավիճակի, հայ գերիներին Բաքվից Հայաստան վերադարձնելու համար տարվող աշխատանքների, Արցախի Աղավնո, Սուս և Բերձոր բնակավայրերի տեղահանված բնակիչների, «Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի հետևանքով տուժածների, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԻՊ քայլերի մասին։

– Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Հայաստանում՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Կա՞ն արդյոք ոլորտներ, որտեղ իրադրությունը հատկապես մտահոգիչ է, և որոնք են այդ ոլորտները։

– Որևէ երկրի մարդու իրավունքների իրավիճակը գնահատելիս պետք է հասկանալ, թե ինչպիսի պատմական զարգացման վիճակում է գտնվում այդ երկիրը։ Մենք էլ այդ հարցում բացառություն չենք։ ՀՀ-ի դեպքում մենք գտնվում ենք պատմական զարգացման շատ դժվարին, բայց նաև, կարծում եմ, շատ կարևոր փուլում։ Ու ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարություն, ՀՀ-ում նույնպես մարդու իրավունքների պաշտպանության լավ կամ բավարարող վիճակի համար պետք է հոգ տանել ամեն օր։

Ընդհանուր առմամբ, գնահատում եմ, որ ունենք կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ պիտի շարունակենք ավելի ակտիվ աշխատել և առաջին հերթին, բնականաբար, պիտի խրախուսենք ու խթանենք հետպատերազմական իրավիճակներում թե՛ պատերազմի հետևանքով ծառացած հումանիտար հարցերի արագ լուծումները, ինչպես նաև անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հակադրումներ չստեղծելու մասին։ Որովհետեւ ինձ համար այս վերջինը շատ կարևոր ուղղություն է, քանի որ մենք շատ վտանգավոր խոսակցություններով անցել ու անցնում ենք նաև այս օրերին. խոսակցություններ կան, որ մարդու իրավունքների ստանդարտները, մարդու իրավունքների ջանքերը կարելի է ստորադասել մեր երկրին շատ բնորոշ անվտանգային խնդիրներով։ Կարծում եմ՝ սա հակառակ տեղ տանող խոսակցություն է, և այս առումով հակառակը, մենք, որպես անվտանգության երաշխիք, պետք է ուժեղացնենք մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը։

Որպես առավել խոցելի ոլորտ նշեցի հումանիտար հարցերը, բայց բնավ սա չի նշանակում, որ մենք չունենք առաջնահերթ այլ ոլորտներ, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք: Դրանք են, օրինակ, դատական և իրավական համակարգի, անձի արդար դատաքննության իրավունքի կամ նույն այսքան շատ չարչարկված նախնական կալանքի կիրառման խնդիրները, որոնց մասին տարիներ ի վեր շարունակում ենք խոսել։

Քրեակատարողական հաստատություններում անձանց իրավունքների երաշխավորման և ապահովման իրավիճակը ևս մեզ հիմք է տալիս ասելու, որ թերևս սրանք առաջնահերթ ուղղություններից են, որտեղ մենք պիտի աշխատենք։

– Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ՄԻՊ գրասենյակը հայ գերիներին Բաքվից Հայաստան վերադարձնելու և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Կարո՞ղ եք նշել հայ գերիների թիվը, որոնք գտնվում են Ադրբեջանում։

– Իրականում, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո առ այսօր պաշտպանի հաստատությունը հետևողականորեն, որպես ամենակարևոր առաջնահերթություն, աշխատել է հենց ռազմագերիների և պահվող այլ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ անհետ կորած անձանց վերադարձի, նրանց վերաբերյալ տեղեկությունների հայթայթման և ընտանիքներին տրամադրման հարցերով։

Երբ ասում էի հումանիտար առաջնահերթ հարցեր, հենց այս երկու խումբ կատեգորիայի հարցերը նկատի ունեի։
Ի՞նչ է անում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը։ Այստեղ, թերեւս, պիտի առանձնացնեմ մեր աշխատանքը ներպետական մակարդակում եւ միջազգային հարթակներում։

Թերեւս, սկսեմ երկրորդից։ Մեր հաստատության «Ա» դասի կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս անխոչնդոտ հասանելիություն ունենալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակոմիտեին եւ դրա տարբեր աշխատանքային խմբերին, այդ թվում՝ այն փորձագիտական խմբերին, որոնք, օրինակ, աշխատում են նույն ռազմագերիների, բռնի անհետացած անձանց ընտանիքների եւ տուժողների, արտադատական մահապատիժների կամ վարձկանների հարցերով։ Սրանք բոլորը ուղություններն են, աշխատանքային խմբերն են եւ ՄԱԿ–ի մարմիններն են, որոնց հետ մենք աշխատում ենք մեր հաղորդակցությունների տրամադրման, տեղեկատվության թարմացման կամ մեր վերլուծություններով, կամ ընտանիքների վերաբերյալ տեղեկություն փոխանցելով և պահանջելով։

Բնականաբար, այս ուղղությամբ, բացի ՄԱԿ-ի համապատասխան մարմիններից, աշխատում ենք նաեւ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման հանձնաժողովի ու այլ իրավասու մարմինների հետ, որոնց մանդատը այս կամ այն կերպով առնչվում են կա՛մ ռազմագերիներին, կա՛մ նրանց ընտանիքի անդամների պաշտպանությամբ, որպես տուժողներ եւ այլն։

Մյուս կարեւոր ուղությունը` Կարմիր խաչի հետ աշխատանքն է։ Ինչպես գիտեք, Կարմիր խաչի առաջնային եւ կենտրոնական մանդատն է՝ զբաղվել պատերազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո ռազմագերիների եւ նրանց վերադարձի հարցերով և, բնականաբար, այստեղ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից հենց մեր հաստատության կողմից տեղեկատվության ու վերլուծությունների ներկայացումն այլ կշիռ է հաղորդում խոսակցությանը, որովհետեւ մենք անկախ հաստատություն ենք եւ կառավարության քաղաքականությունները առաջ չենք մղում։ Այսինքն, այս իմաստով միջազգային հարթությունում մեր դիրքորոշումները դիտարկվում են որպես հիմնավոր ալտերնատիվ կարծիքներ։

Ներպետական մակարդակում մեր աշխատանքը հիմնականում կենտրոնացված է ընտանիքների հարազատների հետ աշխատանքով, նրանց ընթացիկ սոցիալ-տնտեսական, հոգեբանական, առողջապահական եւ այլ տարատեսակ հարցերի վրա, որպեսզի գտնենք լուծումներ։ Այս առումով պետք է ասեմ, որ ես եւ իմ աշխատակազմը պարբերաբար հանդիպում ենք թե՛ ռազմագերիների, թե՛ անհետ կորած անձանց ծնողների ընտանիքների անդամների հետ։ Այդ հանդիպումները տեղի են ունենում նաև այն ժամանակ, երբ ես մարզային այցելություններ եմ իրականացնում։ Ինձ համար առաջնահերթություն է հենց մարզում, տեղում հանդիպել նրանց հետ։ Եթե անհետ կորած անձանց կամ ռազմագերիների հարազատները կամ ընտանիքների անդամներն ունեն ինչ-որ օրավուր խնդիրներ, փորձում ենք միջամտել, որպեսզի լուծումներ ստանանք։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որպես համակարգային խնդիր, կառավարությանը ներկայացվել է առաջարկ՝ մեր երկրում հատկապես անհետ կորած անձանց վերաբերյալ օրենսդրական և իրավական շրջանակ ունենալու մասին: Առաջարկել ենք նաեւ ինստիտուցիոնալ մեխանիզմ ունենալ նման կատեգորիայի մարդկանց, հարազատներին առաջնահերթ աջակցություն, խորհդատվություն, տեղեկատվություն տալու համար։ Որովհետեւ, կարծում եմ, գաղտնիք չէ եւ մեր ուսումնասիրությունները այս պատերազմից հետո ցույց են տալիս, որ մարդիկ տարբեր ատյաններին դիմելով, տեղեկություններ փնտրելու իմաստով, շատ ավելի ծանր իրավիճակում էին հայտնվում, տեղից էլ գտնվելով ծանր վիճակում եւ որեւէ իրավասու մեկ միասնական մարմին կամ հանձնաժողով չկար, որին կարելի էր ուղարկել, դիմել և ստանալ պատասխան եւ ոչ թե ընկնել մարմիններից մարմին՝ դռնեդուռ։

Մենք ուսումնասիրել ենք միջազգային պրակտիկան եւ համապարփակ առաջարկություն ենք ներկայացրել կառավարությանը եւ մեր պատրաստակամություն ենք հայտնել ներգրավելու, որպեսզի այդ օրենսդրությունը մշակվի, որովհետեւ շատ հաճախ մեր երկրում կառավարությունը գնում է ինչ-որ արձագանքող լուծումների, այս կամ այլ օրենքներում ինչ-որ աջակցման ծրագիր էին դնում, աջակցման գումարներ կամ, օրինակ, քաղաքացիական իրավունքների իրականացման տեսանկյունից ինչոր լուծումներ էին տալիս։ Բայց այս ամենինչը համակարգային ձեւով չէր կատարվում, որովհետեւ մեր երկրում անհետ կորած անձանց կամ նրանց հարազատների կարգավիճակը ճանաչված չէ։ Մենք օրենսդրությամբ սա պիտի կարգավորենք, որպեսզի պետական քաղաքականություննները, որոնք վերաբերում են աջակցության, բժշկական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական եւ այլ ոլորտներին, լինեն նաեւ հետեւողական։ Ուստի այս ուղղությամբ նույնպես առաջարկություն ենք ներկայացրել եւ աշխատում ենք, որպեսզի ունենանք համակարգային լուծումներ։

– Հայտնի է իրավիճակը, որը ստեղծվել է Արցախի Աղավնո, Սուս եւ Բերձոր բնակավայրերի շուրջ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկել ՄԻՊ գրասենյակի կողմից այդ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

– Այս ուղղությամբ մեր աշխատանքի, թերեւս, միակ ուղղությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի եւ իր միջոցով աշխատանքն է: Ես մշտական կապի մեջ եմ իմ գործընկերոջ պարոն Ստեփանյանի հետ: Ամենասկզբի օրվանից՝ հենց ապրիլին Արցախ կատարված այցի ժամանակ տեխեկացված եմ եղել գործողություններին, ծրագրերին, մենք քննարկել ենք այս հարցերը։ Նաեւ այս ընթացքում, երբ զարգացումները ահագնացան, վերջնաժամկետը առաջ մղվեց եւ այլն, հիմնականում մեր աշխատանքի ուղղությունը առավելապես եղել է ոչ թե ուղղակի բնակիչների հետ, այլ հենց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ։

– Ի՞նչպես եք գնահատում «Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի արդյունքում տուժածների իրավունքների պաշտպանության հարցը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այդ ուղղությամբ պետությունը։

– Նախ, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ իմ ցավակցությունները հայտնել մեր զոհված համաքաղաքացիների ընտանիքներին եւ կրկին շուտափույտ առողջություն հայտնել բոլոր վիրավորներին։ Իրականում «Սուրմալուի» պայթունի հետեւանքներ ու մեր ներքին ռեֆլեկցիաների մասին բավականին երկար խոսակցություններ եղան ու շատ բան ասվեց։ Որպես հաստատություն՝ առաջին հերթին, բնականաբար, իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այցելել է հիվանդնոցներ տեղափողված անձանց: Տեղում հավաստիացել ենք, թե իրենց իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման ուղղությամբ ինչ աշխատանքներ պետք է կատարենք։ Մենք պարզաբանումներ ենք պահանջել գրեթե բոլոր իրավասու մարմիններից` տեսչական մարմնից, ԱԻՆ-ից, քաղաքապետարանից և այլն՝ նպատակ ունենալով տեղեկատվություն ստանալ նախաքննություն իրականացնող մարմիններից: Այս ընթացքում էլ հետեւում ենք նախաքննությանը։ Մենք հիմա էլ ինքներս ուսումնասիրություն ենք կատարում՝ հասկանալու, թե որոնք են բացերը: Իրենց տեղեկատվության հիման վրա ևս կհասկանանք, թե որոնք են բացերը։ Պարզ է և առերեւույթ, որ մենք իրապես գործ ունենք մեծ բացթողման հետ։ Հնարավոր է, որ լինի օրենսդրական բացթողումներ: Ընդհանրապես, ստանդարտների կամ հակահրդեհային, հանրության առողջության անվտանգային ստանդարտների չաշխատելու կամ նրանց չլինելու մասին է այս խոսակցությունը եւ այս երեւույթը։

Երբ կստանանք այս տեղեկատվությունը եւ մեր վերլուծությունները կամփոփենք, մեր առաջարկությունները կներկայացնենք և՛ Ազգային Ժողովին, և՛ կառավարությանը, նշելով, թե արդեն կոնկրետ ինչ լուծումներ են անհրաժեշտ, ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել։ Գիտեք, որ մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ նույն Երեւանում կան հարյուրավոր այդպիսի ռիսկային գնահատվող օբյեկտներ, որոնք պոտենցիալ ռիսկ են. մենք չունենք այդ ճոխությունը, որպեսզի երկրորդ անգամ մեզ այդպիսի դժբախտ պատահար թույլ տանք:

– Վերջին շրջանում արձանագրվել է բանակում զինծառայողների մահվան մի շարք դեպքեր։ Ի՞նչպես եք գնահատում բանակում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, և ինչ քայլեր են ձեռնարկվում այն բարելավվելու ուղղությամբ։

– Սա իրականում շատ ցավոտ հարցերից մեկն է։ Մեզ մոտ` պաշտպանի աշխատակազմում, ունենք մասնագիտացված ստորաբաժանում: Այս օրերին էլ մեր այդ ստորաբաժինը մշտադիտական այցեր է իրականացնում Զինված ուժերի տարբեր ստորաբաժիններ։ Ես ինքս պարբերաբար այցելում եմ տարբեր ստորաբաժանումներ։ Մենք յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ պարզաբանում ենք ստանում, վերլուծություններ ենք իրականացնում, փաստեր ենք համադրում: Մեր այդ բոլոր դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք առաջին հերթին գործ ունենք բանակում կարգապահության ամրապնդման և դրան հետեւելու հետեւողականության հետ։

Այսինքն, երբ մենք բոլոր փաստերը ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ եթե մեր միջին օղակի սպայակազմը ունենար այն ճիշտ, առողջ սպայական ուղղորդումը, եթե կուզեք, դաստիարակությունը կամ ծառայության նկատմամբ այն հոգատարությունը, հետեւողականությունը ու խստությունը, այսինքն, իրագործեր այն կարգապահական կանոնները, որոնք կանոնագրքով են նախատեսված ու նաեւ հոգ տարվեր, որ բանակում առկա այդ վատ, ենթամշակույթին նմանվող բարքերը արմատախիլ արվեին, այդպիսի դեպքեր կարող էին չլինել։ Հետեւողականության պակասն է, որ շատ դեպքերում մեզ նման իրավիճակների է բերել:

Որպես առանձին խնդիր՝ ուզում եմ նշել մեր ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված հոգեբանական աջակցության հարցերը, որովհետեւ բանակը, որպես ինստիտուցիա, ինքն առաջին հերթին զարգացած մեխանիզմներ չունի իր համակարգի ներսում, որովհետեւ ինքը փակ համակարգ է, անձինք որոշ առումով իրենց ազատությունից զրկված են այնտեղ գտնվում։

Այստեղ համակարգը պիտի ներքին մեխանիզմներ ունենա։ Առաջին հերթին՝ համակարգ մուտք գործող յուրաքանչյուր ծառայողի հոգեբանական վիճակը գնահատելու և այնուհետեւ այդ հոբենական վիճակը ըստ անհրաժեշտության, ռիսկայինության ուղեկցելու տեսանկյունից: Այստեղ է, որ գալիս է նաև միջին եւ բարձր օղակի սպայական անձնակազմի հետեւողականությունը եւ հոգատարությունը, սա կոչվում է ծառայողական հոգատարություն։ Այս հարցերը մեր Զինված ուժերում, ցավոք սրտի, կրում են համակարգային բնույթ եւ դրանք չեն ծագել ո՛չ երեկ, ո՛չ էլ պատերազմից առաջ կամ հետո: Դրանք շատ ավելի խորքային են։

Բայց բանակի այս բարեփոխումների ալիքը պետք է լավագույնս օգտագործվի, որովհետեւ, երբ խնդիրները վերջնական, առողջ չենք ախտորոշում ու չենք հրապարակում, շատ հարցեր կարող ենք շատ ժամանակ չհրապարակայնացնել: Այդուհանդերձ, մեր անկեղծ քննարկումների ժամանակ պետք է խոստովանենք եւ խնդիրների լուծումների հետեւից գնանք, որովհետեւ մենք նույն պաշտպանին առընթեր ունենք Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խորհուրդ, որտեղ մենք պարբերաբար հանդիպում ենք։ Այնտեղ կան իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններն, մենք հրավիրում ենք նաեւ պատգամավորներին, Պաշտպանության նախարարության ներկայացուցչին, զոհված զինծառայողների մայրերին։ Այս հանդիպումների ժամանակ մենք հարցերի շատ բաց եւ օգտակար քննարկումներ ենք ունենում։ Բայց նաև պետք է հետեւողական լինենք, որ այդ լուծումներն իսկապես իջեցվեն եւ տարածվեն, ինչը հեշտ չէ:

telegram
Tags: «Խոսենք կարևորի մասին»ՀՀ ՄԻՊՔրիստիննե Գրիգորյան

Հարակից հրապարակումներ

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

27 Հունիս 2026 22:55

Լրագրող, մեկնաբան Սերոբ Օհանյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, դրա ձևաչափին և...

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

26 Հունիս 2026 08:30

Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանն Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակին...

Սոցիալական լեգիտիմությունը նվազել է. փորձագետն՝ ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

Սոցիալական լեգիտիմությունը նվազել է. փորձագետն՝ ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

23 Հունիս 2026 19:00

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների սոցիալական լեգիտիմությունը նախընտրական շրջանի համեմատ նվազել է և, հավանաբար, կշարունակի նվազել, Armenia Today-ին տված հարցազրույցում...

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին»...

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

02 Հունիս 2026 22:49

Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia...

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

27 Մայիս 2026 11:40

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական...

Load More
Xosum
  • Լուրեր
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 17:30
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

Read moreDetails
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ
Իրավունք

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 17:30

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք, վկայում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ