Թուրքական հրշեջ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Խորվաթիայում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկատվության՝ Խորվաթիայի Ռեջիկա օդանավակայանից Զագրեբի օդանավակայան թռչող AT-802 ինքնաթիռը վթարի է ենթարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով՝ ռադիոկապի կորստից հետո։
Նշվում է, որ ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը վնասվածքներ է ստացել։






































