Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հետիոտնը տեղում մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 21։25-ի սահմաններում ստորգետնյա անցման հարևանությամբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո տեղի է ունեցել մեկ այլ ավտոմեքենայի հետ բախում, իսկ վրաերթից հետո մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Նշվում է, որ վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։























