Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը մահացել է, մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում։
Նշվում է, որ վրաերթի ենթարկվածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիա։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում են արել, երբ Mercedes-ը վրաերթի է ենթարկել նրանց։























