Ստրասբուգում տրամվայների բախման հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ չկան, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանի տվյալներով՝ մահվան դեպքեր չկան: «Բայց, այնուամենայնիվ, շատ մարդիկ վիրավորվել են կամ շոկի մեջ են։ Հրշեջները, փրկարար ուժերը և քաղաքացիական պաշտպանության ուժերը շատ արագ են տեղակայվել՝ ստեղծվել է հրամանատարա-փրկարարական կետ»,- ասել է Բարսեղյանը։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ստրասբուրգում երկու տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 50 ուղևոր, վիրավորներից 5-ի վիճակը ծանր է: