ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակելի տանը հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգ ծառայությունն ստացել է ժամը 23:12-ին, մեկուսացրել՝ ժամը 00:08-ին և ամբողջությամբ մարել՝ ժամը 02:05-ին։ Վնասվել է շենքի տանիքի մոտ 156 քառակուսի մետր մակերեսը և երեք սենյակ՝ գույքով։
Ըստ հայտարարության՝ հրդեհի հետևանքով տուժած անձինք չկան։























