Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել է, 1-ը՝ մահացել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին՝ ժամը 01։38-ին՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհ 14-րդ կմ-ի մոտակայքում։ Peugeot մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը, նշված է հաղորդագրությունում։
Բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 1-ը մահացել է։
























