Հայաստանում լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպի A-ի H3N2 ենթատեսակը, տեղեկացրել է ՀՎԿ ազգային կենտրոնը։
Կենտրոնը հորդորել է հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա կամ ամբուլատորիա։
Հրապարակման համաձայն՝ գրիպից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել շփումից շնչառական վարակով մարդկանց հետ, հիվանդության դեպքում մնալ տանը, երեխաներին նույնպես չթողնել դպրոց կամ մանկապարտեզ գնալ։
«Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ»,- զգուշացրել էն ՀՎԿԱԿ-ից։
Նոյեմբերի 5-ին Հայաստանում արձանագրվել էր սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։






































