«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Emergency թիմը շտապօգնության ընդունարանում մեկ շաբաթական նորածնի կյանք է փրկել, հայտնել են ԲԿ-ից։
Նշվում է, որ շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ տեղափոխել են ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։
«Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր լինում, նրան ընդունել են կապտած և գրեթե անշնչացած վիճակում»,- ասված է ԲԿ-ի հրապարակման մեջ։





































