Հունվարի 27-ից փետրվարի 2-ն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ թոքաբորբով դիմել է 1022 պացիենտ, հոսպիտալացվել է 578-ը, որոնց 67,4%-ն անչափահաս է, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ նախորդ շաբաթվա 584 հոսպիտալացումների համեմատ ցուցանիշը գրեթե նույնն է։ Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։
ՀՎԿԱԿ-ն հայտնում է, որ ՀՀ տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը:
«Նշված ժամանակահատվածում սուր շնչառական վարակներով դիմել է 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307,3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ցածր է 1,1 անգամ։ Ընդհանուր դեպքերի 74,7%-ն արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել է 863 պացիենտ, որոնց 92,8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ՝ հոսպիատալացումները նվազել են 1,1 անգամ։
Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմավիրուս չի հայտնաբերվել:
Հունվարի 14-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների տարածման հետ կապված իրավիճակը կառավարելի է։
Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում
Երգիչ Հայկ Պետրոսյանը Երևանի «Արտ Կվարտալ»-ում հուլիսի 11-ին՝ ժամը 19:30-ին, համերգով կներկայացնի Կոմիտասի երգերը՝ «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրին աջակցելու նպատակով...