• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 21:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Բարեփոխում թղթի վրա. Շտապօգնության աշխատակիցներն սպասում են աշխատավարձի խոստացված բարձրացմանը

Էքսկլյուզիվ, Հասարակություն, Քաղաքականություն,
26 Մարտ 2026 18:15
ShareShareShare
telegram

Տարեսկզբից խոստացված աշխատավարձերի բարձրացումը Շտապօգնության ծառայությունում երեք ամիս անց դեռ թղթի վրա է։ Առաջիկա բարձրացումների մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր դեռ հունվարի 15-ին։ Մարտի 16-ին գործակարգավարական նիստում Առողջապահության վարչության պետը հաստատել էր. աշխատավարձերի բարձրացում չի իրականացվել ու պարզ չի՝ երբ կլինի։

Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանն Armenia Today-ին վստահեցնում է՝ գործընթացն ընթացքի մեջ է։

«Դեպքեր ենք ունենում, երբ լրիվ անմեղ է լինում վարորդը։ Այդ դեպքում՝ որևէ գումար չի ծախսում։ Դեպքեր ենք ունենում, երբ 50/50 է լինում։ Այսինքն՝ 50% մենք ենք մեղավոր, 50%՝ դիմացինը։ Այդ դեպքում վերլուծություն ենք անում, այդ վարորդն ընդհանրապես ունեցե՞լ է վթար, թե՞ չի ունեցել։ Ինչ-որ տեղ դա հաշվի ենք առնում։ Վարորդին լրիվ ազատե՞նք այդ բեռից։ Ասենք, Կասկոն կա, դու լրիվ ազատված ես, ծախս չանե՞ս։ Ես, օրինակ, համակարծիք չեմ, որոշակի բեռ պետք է վարորդի վրա մնա»,- ասում է նա։

Մա՞րտ, թե՞ ապրիլ, ե՞րբ կբարձրանա՝ հստակ ասել չեն կարող. ամսվա վերջում ֆինանսական հաշվարկից հետո նոր միայն պատկերը պարզ կլինի։

Armenia Today-ին դիմած վարորդները, որոնք հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջև, նշում են՝ աշխատավարձի բարձրացման խոստումները նոր չեն։ Ավելին՝ նրանց եկամտից երբեմն պահումներ են արվում վառելիքի գերածախսի համար, երբ խցանումները շրջանցելիս փորձում են հիվանդին օպերատիվ տեղափոխել բուժկենտրոն։

Բացի այդ, հերթափոխից հետո մեքենաները մաքուր հանձնելու համար վարորդները երբեմն դրանք լվանում են սեփական միջոցներով, իսկ վթարների դեպքում՝ որոշ դեպքերում ստիպված են լինում հոգալ նաև վերանորոգման ծախսերը։

Շտապօգնությունից արձագանքում են՝ մոտեցումներն արդար են։

«Որ վարորդը կարմիր լույսի տակով անցնում է ու ձայնը չի միացնում, ո՞վ է մեղավոր։ Ապահովագրական ընկերությունը եզրակացություն է տալիս, որ դու մեղավոր ես, որովհետև դու խախտում անելիս ձայնայինը չես միացրել»,- նշում է Գրիգորյանը։

Կառույցի տնօրենի խոսքով՝ Շտապօգնության մասնակցությամբ վթարների մեծ մասը ոչ ծառայողական ժամերին են։ Ասում է՝ անգամ ծառայության ընթացքում միշտ չէ, որ անհրաժեշտ է օգտվել արտոնություններից։

Տնօրենը պնդում է՝ բրիգադի ղեկավարը բժիշկն է ու միայն նա է որոշում հրատապության աստիճանը։ Շտապօգնության բժիշկ Գարիկ Մաթևոսյանն ասում է՝ դժվարությոններից ամենամեծն աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկն է։

«Օրից է կախված։ Մեծամասամբ՝ 20 կանչ լինում է։ Հիմնականում՝ գոհ են լինում, բայց դե բացառություններ ևս կան»,- պատմում է նա։

Քաղաքացիներն ակնկալում են անհապաղ արձագանք, սակայն լարված իրավիճակներում բռնության դեպքերը բազմաթիվ են։

Վերջին աղմկահարույց միջադեպի մասին ՆԳՆ-ն հայտնել էր փետրվարի 24-ին. Մեծամորում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք վեճի էին բռնվել և բռնություն գործադրել կանչով ժամանած Շտապօգնության բրիգադի նկատմամբ։

Երևանի փողոցներում հիմնականում զիջում են, հավաստիացնում է վարորդներից մեկը, սակայն խոստովանում է՝ հակառակ պատկերին ևս բախվում են։

«Ճանապարհ բացեն, որովհետև այդ մեքենան ստից տեղը չի գնում ինչ-որ մի տեղ․ գնում է կանչերի, գնում է մարդկանց կյանքեր փրկելու»,- նշում է նա։

Քաղաքապետարանից Armenia Today-ին հայտնում են՝ միայն նոր ավտոմեքենաներն են Կասկո ապահովագրություն անցել։ Պատճառը բարձր արժեքն է և վթարայնության մակարդակը, ինչի պատճառով ապահովագրական ընկերությունները հաճախ հրաժարվում են համագործակցությունից։

«Մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել։ Ինքնին ապահովագրական ընկերությունները ցանկություն չունեն մեզ հետ կնքելու Կասկո պայմանագիր կամ ունեն ցանկություն՝ շատ-շատ բարձր գներով»,- պարզաբանում են։

Տնօրենը հավելում է, որ ռիսկ կա․ ապահովագրությունը կարող է վարորդներին տալ խախտումներ անելու «անպատժելիության» զգացում։

Ինչ վերաբերվում է գերծախսին, տնօրենը պնդում է՝ ամիսներով ուսումնասիրել են վառելիքի ծախսը և հասկացել, որ որոշ վարորդներ գերազանցել են սահմանված նորմաները։ Այդ դեպքում չեն շարունակել աշխատանքը ու հեռացել են։

«Ունեցել ենք դեպքեր, երբ վարորդներից պահվում է, որովհետև նրանք անբարեխիղճ ձևով են մոտենում։ Իրենք իրենց մեքենաներն այդ ձևով չեն վարում։ Իսկ ի՞նչ է, որ այդ գույքը մեր հիմնարկինն է, պետությանն է, պետք է այդ ձևո՞վ վերաբերվել։ Հիմա էլ վարորդների մեծ մասը տեղավորվում է այդ նորմաների մեջ։ Մի քանի անձ կա, որ իրենք հաճույք են ստանում կամ այդպես են վարում մեքենան։ Իրենք տեղավորվում են նրանում, որ իրենցից պահվի»,- պարզաբանում է նա։

Մեկ հերթափոխի համար 15 000 դրամ ստացող և ամեն անգամ մեքենայի լվացման համար սեփական գրպանից 600 դրամ վճարող վարորդների խնդրի մասին տնօրենը պնդում է՝ առաջին անգամ է լսում։ Ասում է տեխնիկա ունեն, վարորդնեը պետք է ինքնուրույն լվանան մեքենաները գիշերային հերթափոխից հետո: Եթե նախընտրում են վճարովի լվացման կետերը, ապա պետք է դա անեն սեփական միջոցներով։

Բայց պետք է զգույշ լինեն, որ մեքենայից սարքավորումներ չկորեն․ շինաներ, վիրակապեր, մոնիտորներ, պուլսօքսիմեր, պատգարակ, կաթիլային համակարգեր, դեղորայք․․․

Մինչ պաշտոնյաները խոսում են համակարգի կարգավորման և վերահսկողության մասին, վարորդները շարունակում են աշխատել նույն պայմաններում՝ սպասելով ոչ միայն աշխատավարձի խոստացված բարձրացմանը, այլև աշխատանքային միջավայրի իրական բարելավմանը։

Հարցը, թե երբ խոստացված բարեփոխումները թղթից կտեղափոխվեն գործնական դաշտ, մնում է բաց։

telegram
Tags: ԱշխատավարձՇտապօգնությունՎարորդ

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Load More
Xosum
  • Լուրեր
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ
Պատահար

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56

Հուլիսի 19-ին Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել, հայտնել է...

Read moreDetails
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине
Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37

Հայաստանի հավաքականը Տալինում՝ հուլիսի 20-26-ը կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հրաձգության ֆեդերացիան։ Մրցաշարին կմասնակցեն 17 երկրի շուրջ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ