• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունիս 2026 12:14
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Գրեմմի»-ից մինչև Michelin. 2025-ին բարձունքների հասած հայեր

Աշխարհում, Էքսկլյուզիվ,
03 Հունվար 2026 13:50
ShareShareShare
«Գրեմմի»-ից մինչև Michelin. 2025-ին բարձունքների հասած հայեր
telegram

2025 թվականն ամբողջ աշխարհի հայերի համար դարձավ վառ ձեռքբերումների տարի։ Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչները ռեկորդներ են գրանցել սպորտում, ստացել միջազգային հեղինակավոր մրցանակներ։ Armenia Today-ի խմբագրությունը հավաքել է 12 հայի պատմություն։ Նրանց հաջողությունները 2025 թվականին նշանակալի են ոչ միայն հայ համայնքի, այլև համաշխարհային մշակութային, գիտական և հասարակական օրակարգի համար:

1. Ռաֆայել Հարությունյանը կընդգրկվի ԱՄՆ գեղասահքի փառքի սրահում

Հայ-ամերիկյան գեղասահքի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը 2026 թվականին կընդգրկվի ԱՄՆ Գեղասահքի փառքի սրահում: Նրա հետ այդ ճանաչումը կստանա նրա աշակերտ, 2022 թվականի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը։

Արարողությունը տեղի կունենա հունվարի 9-ին՝ Սենթ Լուիսում կայանալիք Prevagen 2026 գեղասահքի ԱՄՆ առաջնությունում: Տարիների ընթացքում Հարությունյանը դարձել է համաշխարհային գեղասահքի ամենաազդեցիկ մարզիչներից մեկը։ Նա պատրաստել է այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Իլյա Մալինինը, Միշել Կվանը, Սաշա Քոենը, Էշլի Վագները, Ադամ Ռիփոնը, Մրայա Բելը, Մաո Ասադան, Ջեֆրի բաթլը և Սոֆյա Սամոդելկինան։

2. Կարեն Թորոսյանը Gault & Millau-ի տարվա շեֆ խոհարարն է, արժանացել է լավագույն շեֆ-խոհարար 2025 մրցանակին

Բելգիահայ շեֆ-խոհարար Թորոսյանը 2025 թվականին ստացել է միանգամից երկու նշանակալի միջազգային մասնագիտական ճանաչում։ Ֆրանսիական Gault&Millau գաստրոնոմիական ուղեցույցը նրան շնորհել է «Տարվա խոհարար» կոչումը՝ Բրյուսելի Bozar ռեստորանը գնահատելով 20 միավորից 17,5: Թորոսյանը The Best Chef Awards 2025 միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է World Class կարգավիճակ։

3. Անի Զալինյանը դարձել է Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայ պատգամավորը

Անի Զալինյանը դարձել է Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայ պատգամավորը, հաղորդում է Dutch Journal-ը: Հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Զալինյանը պատգամավորական մանդատ էր ստացել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում՝ դառնալով երկրի պատմության մեջ խորհրդարանի ստորին պալատի հայ համայնքի առաջին պատգամավորը: Զալինյանի թեկնածությունն առաջադրել էր GroenLinks-PvdA դաշինքը։ Նա 2022 թվականից զբաղեցնում էր Հեմսկերկ քաղաքի վետուդերի (ավագանու անդամի) պաշտոնը։

4. Գրիշա Մարտիրոսյանը՝ Operalia-2025 մրցույթի դափնեկիր

Հայ բարիտոն Գրիշա Մարտիրոսյանն ընդգրկվել է Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած Operalia-2025 միջազգային վոկալ մրցույթի հաղթողների թվում: Նա զբաղեցրել է երկրորդ տեղը և լրացուցիչ արժանացել Պլասիդո Դոմինգոյի անձնական մրցանակին: Հեղինակավոր մրցույթին այս տարի մասնակցել է 16 երկրի 32 օպերային երգիչ, ինչը հատկապես նշանակալի է դարձնում Մարտիրոսյանի հաջողությունը:

5. Աննա Դերփարսեղյանն արժանացել է The Hollywood Reporter’s Icon Award-2025 մրցանակին

PTD Business Management ընկերության բիզնես մենեջեր Դերփարսեղյանն արժանացել է մրցանակին՝ երկարատև աշխատանքի շնորհիվ։

Դերփարսեղյանն ինդուստրիայում սկսել է աշխատել 15 տարեկանից՝ որպես գործավար, 2010-ին դարձել է PTD-ի գործընկեր, 2015-ին՝ PTD Business Management ընկերության կառավարիչ գործընկեր, որը ներկայացնում է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և սպորտի աշխարհի մարդկանց շահերը:

6. Բրայան Կաբատեկը և Շանթ Կարնիկյանը՝ The Daily Journal-ի 100 ամենաազդեցիկ փաստաբանների ցանկում

2025 թվականին ամերիկահայ իրավաբաններ Բրայան Կաբատեկը և Շանթ Կարնիկյանը հայտնվել են հեղինակավոր ցուցակում, ինչն ընդգծում է նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու հեղինակությունը։ Կաբատեկն ու Կարնիկյանն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի իրավաբաններ են։

The Daily Journal-ն ԱՄՆ-ում իրավաբանական նորությունների առաջատար հրատարակիչն է, որը հայտնի է փաստաբանի մասնագիտության, դատարանների և հանրային քաղաքականության վերաբերյալ իր զեկույցներով:

7. Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները ներառվել են «Գրեմմիի» լոնգ-լիստում

Հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի ստեղծագործությունները պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացրել են «Գրեմմի» մրցանակաբաշխության մրցութային ծրագրում: Նրա Reflections և Dialogue մոնո-օպերաները ներառված են «լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգի երկար ցուցակում։ Երկու օպերան էլ կառուցված են հայկական այբուբենի տառերի համադրությունների վրա և ամբողջովին զուրկ են տեքստերից, ինչը նրանց փորձարարական է դարձնում նույնիսկ ժամանակակից ակադեմիական երաժշտության չափանիշներով: Նրանց անսովոր ձևաչափը՝ կարճ տևողությունը (16 և 14 րոպե), նույնպես դուրս է գալիս օպերային ժանրի ավանդական հասկացություններից:

8. Աստղիկ Սիրանոսյանը Ֆրանսիայում պարգևատրվել է «Արժանիքների համար» ազգային շքանշանով

Ֆրանսահայ թավջութակահարուհին արժանացել է «Արժանիքների համար» ազգային շքանշանի ասպետի պատվավոր կոչմանը, որը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից է։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Փարիզի հեղինակավոր École Normale de Musique de Paris-ում:

36-ամյա արտիստուհին պարգևատրվել է երաժշտական արվեստում ունեցած նվաճումների և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար։ Լիոնում ծնված Սիրանոսյանը դարձել է իր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նա միջազգային մրցույթների դափնեկիր է և ելույթներ է ունեցել աշխարհի առաջատար համերգային հարթակներում, այդ թվում՝ Փարիզի ֆիլհարմոնիայում, Վիեննայի «Մուզիքֆերայնում» և Նյու Յորքի Քարնեգի հոլում:

9. Քրիստինա Հարությունյանն արժանացել է Asian Project Market-ի մրցանակին

Ամերիկահայ ռեժիսոր Քրիստինա Հարությունյանի «Սև աստղային հրեշտակ» ապագա ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի և 15 հազար դոլարի Asian Project Market 2025-ում, որը տեղի է ունեցել Բուսանում (Հարավային Կորեա)՝ Ասիայի խոշորագույն Busan International Film Festival կինոփառատոնի շրջանակում։ Ֆիլմը պատմում է կնոջ մասին, որը գնում է պատերազմ, երբ նրա կյանքն սկսում է քանդվել։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Երուսաղեմում, Հայաստանում և Փարիզում: Նկարահանումները նախատեսված են 2027 թվականի գարնանը։ Նրա դեբյուտային «Քնից հետո» ֆիլմը, որը նվիրված է Արցախի թեմային, առաջին անգամ ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնում։

10. Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն արժանացել է «Էլիս կղզու» պատվո մեդալին

Ամերիկահայ պրոդյուսեր և բժիշկ Իսրայելյանն արժանացել է հեղինակավոր մրցանակի՝ «Էլիս կղզու» պատվո մեդալի։ Այս մրցանակը, որը հիմնադրվել է Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի կողմից 1986 թվականին, շնորհվում է ԱՄՆ զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար, իսկ դափնեկիրների անունները պաշտոնապես գրանցվում են ԱՄՆ Կոնգրեսում։

Մեդալն ստանալիս Իսրայելյանը նշել է. «Այս մրցանակը նվիրում եմ իմ նախնիներին, ընտանիքիս, բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ իմ ճանապարհին, և նրանց, ովքեր շարունակում են տանել տոկունության, համառության, հույսի ու վճռականության ջահը»:

11. Լևոն Արոնյանը՝ Saint Louis Rapid & Blitz 2025-ի հաղթող

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Արոնյանը հաղթանակ է տարել Սենթ Լուիսում (ԱՄՆ) անցկացված Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 մրցաշարում։ Արոնյանն ստացել է 40 հազար դոլար մրցանակ:

12. Կարո Այրումյանը դարձել է Dolby Theatre-ում ելույթ ունեցած ամենաերիտասարդ հայ արտիստը

Կարո Այրումյանը պատմության մեջ է մտել որպես ամենաերիտասարդ հայ արտիստ, ով մենահամերգով հանդես է եկել Լոս Անջելեսի հայտնի Dolby Theatre-ում, այն հարթակում, որտեղ ամեն տարի անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը: Ներկայացման պահին երաժիշտն ընդամենը 21 տարեկան էր։ Այս առիթով Այրումյանը ճանաչման պաշտոնական նամակներ է ստացել, այդ թվում՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանից, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսից և Կալիֆորնիա նահանգի Սենատից: Այրումյանը հայտնի է որպես բլոգեր, երգիչ և յութուբեր:

telegram
Tags: 2025-ին բարձունքների հասած հայերMichelinԳրեմմի

Հարակից հրապարակումներ

Բենիամին Նեթանյահուն Իսրայելի նախագահին ներման խնդրագիր է ներկայացրել

Իսրայելը կմնա Լիբանանի հարավային անվտանգության գոտում․ Նեթանյահու

27 Հունիս 2026 00:29

Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում՝ համաձայն Բեյրութի հետ շրջանակային համաձայնագրի և կպահպանեն վերահսկողությունը տեղում՝ մինչև «Հեզբոլլահի»...

Հզոր երկրաշարժ՝ Վենեսուելայում․ կան տասնյակ զոհեր և հարյուրավոր տուժածներ

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի

26 Հունիս 2026 23:39

Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, հայտնում է EFE-ն: Նրա տվյալներով՝ ավելի...

ԱՄՆ-ն, Իսրայելը և Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

ԱՄՆ-ն, Իսրայելը և Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

26 Հունիս 2026 22:27

Իսրայելն ու Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:...

Վենեսուելայում երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելայում երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 235-ի

26 Հունիս 2026 15:45

Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 235-ի, ավելի քան 4300 մարդ վիրավորվել է, հայտնում է Associated...

В Грузии вновь решили объявить импичмент президенту

Թբիլիսին քննադատել է Վրաստանում ժողովրդավարության մասին ԵԽԽՎ բանաձևը

26 Հունիս 2026 15:00

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևը, որում Վեհաժողովը հայտարարել է Վրաստանում «ժողովրդավարության շարունակվող...

Hyundai-ն ծրագրային խափանման պատճառով հետ կկանչի ավելի քան 96 000 ավտոմեքենա

Hyundai-ն ծրագրային խափանման պատճառով հետ կկանչի ավելի քան 96 000 ավտոմեքենա

26 Հունիս 2026 14:52

Hyundai Motor ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում 96 300 ավտոմեքենա՝ ծրագրային ապահովման խափանման պատճառով, որը կարող է հանգեցնել գործիքային վահանակի...

Load More
Xosum
  • Լուրեր
Արդարադատության իրականացման խնդիր իմ առջև դրված չէ․ նախարար

Արդարադատության իրականացման խնդիր իմ առջև դրված չէ․ նախարար

27 Հունիս 2026 12:00
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

27 Հունիս 2026 11:43
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները (ուղիղ)

ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները (ուղիղ)

27 Հունիս 2026 11:12
Դուք կո՞ղմ եք, որ օտարերկրյա ուժերը միջամտեն Հայաստանի ներքին գործերին․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ռուբինյանի թեկնածությունը որպես ԱԺ նախագահ հրահանգել են դրսից․ ԶԼՄ

27 Հունիս 2026 11:10
Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում

Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում

27 Հունիս 2026 10:22
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 29-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

27 Հունիս 2026 10:04
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 27-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

27 Հունիս 2026 09:40
Погода в Армении и в Арцахе 27 мая: в некоторых районах ожидаются дожди

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 27-ին

27 Հունիս 2026 07:37
Բենիամին Նեթանյահուն Իսրայելի նախագահին ներման խնդրագիր է ներկայացրել

Իսրայելը կմնա Լիբանանի հարավային անվտանգության գոտում․ Նեթանյահու

27 Հունիս 2026 00:29
Հզոր երկրաշարժ՝ Վենեսուելայում․ կան տասնյակ զոհեր և հարյուրավոր տուժածներ

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի

26 Հունիս 2026 23:39
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

Պայմանագրային զինծառայող է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

26 Հունիս 2026 22:43
ԱՄՆ-ն, Իսրայելը և Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

ԱՄՆ-ն, Իսրայելը և Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

26 Հունիս 2026 22:27
Փաշինյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների ծրագրերը

Փաշինյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների ծրագրերը

26 Հունիս 2026 21:51
Շաղատ գյուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ․ ՆԳՆ

Շաղատ գյուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ․ ՆԳՆ

26 Հունիս 2026 21:10
Դու պարտվել ես հայ եկեղեցուն և հայ ժողովրդին. Գառնիկ Դանելյանը` իշխանությանը

Դու պարտվել ես հայ եկեղեցուն և հայ ժողովրդին. Գառնիկ Դանելյանը` իշխանությանը

26 Հունիս 2026 20:50
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է․ ՔԿ

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է․ ՔԿ

26 Հունիս 2026 20:33
Карапетян: смена власти возможна при сочетании уличной борьбы и работы в парламенте

Իշխանափոխության միակ էֆեկտիվ համակցությունը փողոցն ու օրենքն են. Կարապետյան

26 Հունիս 2026 19:57
Ադրբեջանն ու Իտալիան երկկողմ ռազմավարական փոխգործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանն ու Իտալիան երկկողմ ռազմավարական փոխգործակցության հարցեր են քննարկել

26 Հունիս 2026 18:33
ՍԴ-ի որոշումից հետո կհրապարակենք մեր ճանապարհային քարտեզը․ Գևորգյան

ՍԴ-ի որոշումից հետո կհրապարակենք մեր ճանապարհային քարտեզը․ Գևորգյան

26 Հունիս 2026 18:30
Օգտվել ենք անվավերության բոլոր երեք հիմքերից. Մելոյան

Օգտվել ենք անվավերության բոլոր երեք հիմքերից. Մելոյան

26 Հունիս 2026 18:27
Պետդումայի պատգամավորը խոսել է ՀՀ-ում ընդդիմության 20% ձայնի կորստի մասին

ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի ընտրելու իրավունքը սահմանափակելու մասին նախագիծը

26 Հունիս 2026 18:18
Փորձագետներն զգուշացրել են IMEI շտեմարանի նախագծի ռիսկերի մասին

Փորձագետներն զգուշացրել են IMEI շտեմարանի նախագծի ռիսկերի մասին

26 Հունիս 2026 18:10
Քրեական հեղինակության նկատմամբ կալանքի նպատակով հետախուզում է հայտարարվել․ ՔԿ

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու է կալանավորվել

26 Հունիս 2026 17:43
ՀՀ ԱԱԾ պետի տեղակալը մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին

Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին խոսք չկա․ համագործակցության գլխավոր քարտուղար

26 Հունիս 2026 17:21
Женская сборная Армении вышла в полуфинал чемпионата Европы среди малых стран

Բասկետբոլի ԵԱ․ Հայաստանի կանանց հավաքականը կիսաեզրափակչում է

26 Հունիս 2026 17:17
Пашинян заявил об отсутствии у Еревана цели по выходу из ЕАЭС

ՌԴ-ն ԱԳՆ-ն զուգահեռներ է անցկացրել ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցության ՀՀ խոսույթի միջև

26 Հունիս 2026 17:09
Гроно: ЕС продолжит усилия по обеспечению армяно-азербайджанского мира

Կարևոր է պահպանել ՀՀ-Ադրբեջան կայուն խաղաղության դինամիկան․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

26 Հունիս 2026 16:50
Ցույց ՍԴ-ի մոտ՝ ի պաշտպանություն քաղաքացիների քվեների (ուղիղ)

Ցույց ՍԴ-ի մոտ՝ ի պաշտպանություն քաղաքացիների քվեների (ուղիղ)

26 Հունիս 2026 16:40
Դե՛, ստացել ենք․ Հովակիմյանը՝ Ծառուկյանի անձեռնմխելիության միջնորդության մասին

Դե՛, ստացել ենք․ Հովակիմյանը՝ Ծառուկյանի անձեռնմխելիության միջնորդության մասին

26 Հունիս 2026 16:35
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 26-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

26 Հունիս 2026 16:30
Արդարադատության իրականացման խնդիր իմ առջև դրված չէ․ նախարար
Քաղաքականություն

Արդարադատության իրականացման խնդիր իմ առջև դրված չէ․ նախարար

27 Հունիս 2026 12:00

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ իր առջև արդարադատության իրականացման խնդիր դրված չէ։ Այսպես նա պատասխանել է լրագրողնի...

Read moreDetails
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Մշակույթ

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

27 Հունիս 2026 11:43

Կայնքի 84-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ