Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,38 դրամ միջին գնով, վաճառում՝ 385,23 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,66, վաճառվում՝ 4,90 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 430,67, վաճառվում՝ 452,85 դրամով։




































