Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը։
Ըստ հաղորդագրության՝ «ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ»:
Նշվում է, որ խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Այսօր ավելի վաղ ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել էր «Պիցցա Տաշիր» հանրային սննդի 4 մասնաճյուղի գործունեություն։ «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ն պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին, որի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանության բռնի զավթման հրապարակային կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում: