ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 6-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0,28 դրամով՝ կազմելով 394.58 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 4,01 դրամով և կազմել 425,79 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,4 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0,02 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507,86 դրամ՝ ավելանալով 1,97 դրամով։