Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթր» խանութների ցանցը, որը վճարել է ավելի քան 21 մլրդ դրամ, երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որի վճարած հարկերը կազմում են ավելի քան 19 մլրդ դրամ։ Խոշոր հարկատուների ցանկի երրորդ և չորրորդ տեղերում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Գրանդ տոբակոն» են, որոնք համապատասխանաբար վճարել են շուրջ 15 և 11 մլրդ դրամ հարկ։ Առաջին հնգյակը եզրափակել է «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը։
Նշենք, որ «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը, 2025 թվականի ամփոփ տվյալներով, 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին հնգյակում չէր, 5-րդ տեղն զբաղեցրել էր «Արդշինբանկը», որը 2026-ի առամսյակային ցանկում 27-րդ տեղում է։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 459 մլրդ 270 մլն դրամ։
ՊԵԿ-ի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե է մուտքագրվել 49 մլրդ 916 մլն դրամով ավելի գումար․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել էր ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ:



































