Սահմանների ամրակայման շինաշխատանքները Հայաստանում իրականացնում են օտարազգի (հնդիկներ, եգիպտացիներ, իրանցիներ) աշխատողներ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրներին։
Բոլորի ինքնությունն, ըստ թերթի, ԱԱԾ-ն չի ստուգում, ու չկա երաշխիք, որ ոմանք այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ ինֆորմատորներ կարող են լինել, որոնք էժան աշխատուժի անվան տակ գաղտնի ինֆորմացիաներ են փոխանցում մեր հակառակորդներին։
Թերթի տեղեկությամբ՝ սահմանային կահավորման համար բաց մրցույթ է հայտարարվում, որում նկարագրվում է, թե ինչ պարամետրերով շինություն կառուցելու մասին է խոսքը։ Լրատվականը հավելել է, որ անվտանգային գաղտնի ինֆորմացիան հասանելի է դառնում նաև հակառակորդին։






































