«Ռոսկոմնադզորն» արգելափակել է SnapChat-ը Ռուսաստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հանրային կապի ցանցի կենտրոնացված կառավարման կանոններին համապատասխան «Ռոսկոմնադզորը» միջոցներ էր ձեռնարկել ծառայությունն արգելափակելու համար դեռևս հոկտեմբերի 10-ին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելել է, որ մեսենջերն օգտագործվում է ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու և հանցագործներ հավաքագրելու, ինչպես նաև ռուսների դեմ խարդախություններ և այլ հանցագործություններ կատարելու համար։
SnapChat-ն ամերիկյան բջջային հավելված է՝ լուսանկարներով և տեսանյութերով հաղորդագրություններ փոխանակելու համար։ Հարթակի եզակի առանձնահատկությունն այն է, որ ուղարկված հաղորդագրությունները, լուսանկարները և տեսանյութերն անհետանում են մի քանի վայրկյանի կամ 24 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» սահմանափակումներ էր դրել Apple-ի ներկառուցված տեսազանգի ծառայության՝ FaceTime-ի վրա։




































